▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավդ տանեմ, կյանքիդ մեռնեմ, ախպերս, միշտ մեր վարչապետը կլինես․ արմավիրցի տղամարդը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր  շրջել է Արմավիր քաղաքում և զրուցել բնակիչների հետ։ 
Քաղաքային զբոսայգում հավաքված մի խումբ տղամարդիկ  ևս կարճ զրույցի են բռնվել վարչապետի հետ․ նրանցից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել է․  Նստած բլոտ էինք խաղում, քո ցավը տանեմ, կյանքիդ մեռնեմ, դու մեր վարչապետն ես ու միշտ մեր վարչապետը կլինես․․․

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր  Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Արևադաշտ գյուղում գտնվող Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա»՝ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի տնտեսություն։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին