Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ասում են՝ քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամին» են բռնել՝ մեկ այլ հեղինակություն «Ֆազի» սպանության գործով: «Չաղ Ռուստամն», ի դեպ, Փաշինյանի սանիկ «Շիշ բռնողի» մոտիկն է: Ավելի վաղ Վարդան Ղուկասյանը և տարբեր ԶԼՄ-ներ հայտնել էին, որ ունեն տվյալներ, որ «Չաղ Ռուստամն» ու Հայկ Սարգսյանը կապ ունեն «Ֆազի» սպանության հետ»։ Նշենք, որ ավելի ուշ Սուրեն Սուրենյանցը գրել է․ «Չաղ Ռուստամից»՝ մինչև Փաշինյան Պաշտոնապես հաստատվեց՝ «Չաղ Ռուստամին»` Ռուստամ Ստեփանյանին ձերբակալել են՝ սպանություն կազմակերպելու մեղադրանքով, ընդ որում՝ խոսքը երկու սպանություն կազմակերպելու մասին է: Մինչև «Չաղ Ռուստամին» ձերբակալելը՝ ամբողջ Երևանը խոսում էր այն մասին, որ «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակության սպանության պատվերը հենց այս մարդն է տվել: Սակայն իմ խնդիրը ոչ թե քրեական պատմությունների «խոհանոց» մտնելն է, այլ մի քանի սկզբունքային հարցեր առաջ քաշելը: Ինչպե՞ս է պատահում, երբ Փաշինյանի «հեղափոխական» իշխանությունը «քրեական ենթամշակույթի» դեմ օրենք է ընդունում, բայց դա ոչ թե զսպող գործոն է դառնում հանցագործությունների աճի համար, այլ հակառակը՝ բերում է նրան, որ փողոցում իրավապահները «խեղճանում» են «գողականների» առաջ: Իսկ կարո՞ղ է այնպես պատահել, որ պարզվի էդ հեղինակությունները «տանիք» ունեն իշխանության վերնախավում: Օրինակ, «քրեական մշակույթի» դեմ «անողոք պայքար» ծավալող Նիկոլ Փաշինյանն արդյո՞ք պատրաստվում է մանդատը վայր դնելու պահանջ դնել իր սանիկ, ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի(«Շիշ բռնող») առաջ, թե՞ Փաշինյանն էլ Սարգսյանի «տանիքն» է...
Դիտեք նաև՝ |
««Չաղ Ռուստամը» Փաշինյանի սանիկ «Շիշ բռնողի» մոտիկն է». Սուրենյանց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet