«2024-ի հունիսի 12-ին Երևան քաղաքում` քաղմասից քայլքով 1 րոպե 12 վայրկյան հեռավորության վրա տեղի է ունեցել սպանություն` Ֆազի սպանությունը: 45 րոպե հետո նոր եկել է ոստիկանությունը: Ինչո՞ւ: Պարզվում է, որ Երևանի վարչության պետի տեղակալը Շիշ բռնողի հետ փեսա է, Արմեն Գրիգորյանը` Երևանի հետախուզական բաժնի պետի տեղակալը, Չաղ Ռուստամի հետ է քավոր-սանիկ: Այս երկուսն էլ կատեգորիկ չունեն Ֆազի հետ: Սպանությունից անմիջապես հետո սպանողների դեմքերն արձանագրել են տեսախցիկները: Տեսանյութերն ինձ ուղարկել են իրավապահ համակարգի իմ աղբյուրները, որոնք ասում են, որ իրենց թույլ չեն տալիս` բացահայտել սպանությունը»,- իր վերջին ուղիղ եթերում հայտարարել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը: Ըստ նրա` «միլպետը տեղյակ է եղել, որ սպանությունը լինելու է», դրա համար էլ 45 րոպե հետո է նոր թույլ տվել, որ ոստիկանները գնան դեպքի վայր: «Նայեք կադրերը, քիլլերն այնքան անփորձ է, չգիտի` ինչ անի, 45 րոպե անկապ վազվզում ա: Չեն նախատեսել, որ զոհվողը մեքենան կքշի սպանողի մեքենայի վրա ու կխափանի էդ մեքենայով փախուստը»: Ղուկասյանը հավաստիացրեց, որ բոլոր ապացույցներն ուղարկելու են եվրոպական կառույցներին: |