▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծաղրածուն կկանգնի դպրոցահասակ երեխաների ու մի քանի աղանդավոր կանանց առջեւ ու կասի․․․»

Վերջին հայը հույսն աչքերին, մեռնելուց առաջ ցինիկի ժպիտի արանքից կլսի իր ականջը շոյող մշտական խոսքեր․ «սիրում էի քեզ, հպարտանում էի քեզանով եւ խոնարհվելու եմ հիշատակիդ առջեւ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Տնտեսությունն արդեն իսկ ծանր վիճակի հասցրած, իսկ առաջիկայում սպասվող վերջնական կործանումից, դրամի անվերահսկելի արժեզրկումից, քաղաքացիներին միլիարդավոր դոլարների վնասներ տալուց, տասնյակ հազարավոր գործարարների սնանկացնելուց, հազարավոր աշխատատեղեր փակելուց, մարդկանց խնայողությունները փոշիացնելուց, արտաքին պարտքն էլ ավելի մեծացնելուց, մի քանի ամսվա աշխատավարձերը չվճարելուց հետո, հայտնի ծաղրածուն կվերցնի իր սեւ բարձրախոսն ու հյուրախաղերով կշրջի ավիրված գյուղերով, կկանգնի դպրոցահասակ երեխաների ու մի քանի աղանդավոր կանանց առջեւ ու կասի, որ տնտեսական, հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությանը վերաբերող որոշումները կայացրել ու իրականացրել են մագիստրոսի կոչում ունեցող փորձառու ու անփորձ փոխվարչապետները, գիտությունների թեկնածուի կոչումներ ունեցող նախարարներն ու փոխնախարարները, Կենտրոնական բանկի նախագահն ու փոխնախագահները, ԱԺ պատգամավորները եւ այլն։ Ինքը պարզապես եղել է մի քննարկման մոդերատոր։ Բոլոր որոշումները կայացվել են նրանց կողմից։ Կգտնվի մի «տնտեսագետ» նախկին պաշտոնյա, որ դա կվկայի ու կպահանջի իրավապահ մարմիններից հետաքննություն սկսել այս դահլիճում նստած բոլոր մադկանց ձերբակալելու եւ բանտ նստեցնելու համար՝ միայն մեկ հոգու իշխանությունը երկարաձգելու եւ մինչեւ վերջին հայը բոլորին կործանելու եւ ոչնչացնելու համար։

Վերջին հայը հույսն աչքերին, մեռնելուց առաջ ցինիկի ժպիտի արանքից կլսի իր ականջը շոյող մշտական խոսքեր․ «սիրում էի քեզ, հպարտանում էի քեզանով եւ խոնարհվելու եմ հիշատակիդ առջեւ»»,- գրել է նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին