▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

CCP-ի հիմնադիրը` Գարիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ մասին

CCP-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանն Известия-ին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանի Առաջին ալիքից  Գարիկ Մարտիրոսյանի հեռանացել է, քանի որ  հայտնի շոումենի նոր գործատուն`  ТНТ-ն  ի  սկզբանե  նրան պարտավորեցրել էր խզել իր կապերը այլ հեռուստաալիքների հետ:

Ջանիբեկյանը հայտնել է, որ դեռ 2011-ի դեկտեմբերին ինչպես Մարտիրոսյանն, այնպես էլ նրա հետ Ռուսաստանի Առաջին Ալիքը լքած Սերգեյ Սվետլակովը տեղեկացրել էին, որ 2012-ի սեպտեմբերին կարող են լքել Прожекторперисхилтон-ը:

Արթուր Ջանիբեկյանն ասել է, որ  Գարիկն և Սերգեյը ստանում են մինչ այդ Ռուսաստանի հեռուստաշուկայում գոյություն չունեցած հոնորարներ, սակայն, հրաժարվել է նշել գումարների չափը:

 

Հիշեցնենք, որ 2011-ին, 350 մլն ԱՄՆ դոլարով,  Արթուր Ջանիբեկյանը Comedy Club Production-ի վերահսկիչ փաթեթը վաճառել է ТНТ հեռուստացանցին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին