▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չդիմացավ, հացադուլը դադարեցրեց

«Ազատության» հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հացադուլի դուրս եկած ակտիվիստ Բայանդուր Պողոսյանն այսօր՝ ժամը 20:00–ին, պատրաստվում է դադարեցնել հացադուլը։ «Այսօր 6–րդ օրը կլրանա, և ես Րաֆֆի Հովհաննիսյանից թույլտվություն կվերցնեմ դադարեցնել հացադուլը, քանի որ աջակցության ժամկետն այսքան էր որոշված, և եթե պարոն Հովհաննիսյանը ճիշտ համարի, որ ես հիմա դադարեցնեմ, ես կդադարեցնեմ»,–Թերթ.am-ի հետ զրույցում ասել է  նա։


Վերջինիս խոսքով, ի սկզբանե որոշված էր, որ ինքը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մինչև վերջ հացադուլ պետք է աներ, բայց հետո հասկացել է, որ նա ավելի շատ կանհանգստանա իր առողջության համար։ «Հացադուլն արդեն իսկ ծանր բեռ է, և ես, փոխանակ օգնելու, վնաս կտամ և իր համար անհանգստություն կստեղծեմ, դրա համար որոշեցի, որ աջակցությունը սահմանափակ լինի»,– ասել է երիտասարդը՝ նշելով, որ ավելի շատ քաղաքացիներ պետք է միանան, և ինքը կոչ է անում քաղաքացիներին միանալ հացադուլին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին