▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէ, գժուկնե՛ր, ըստ ԵՄ դեսպանի՝ հիմա իսկը ժամանակն է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հե՜յ, միամիտ հայե՜ր։ Դուք կարծում էիք, որ ժամանակն է բանակն արդիականացնելո՞ւ։

Բանակցողին փոխելո՞ւ։

Զենք գտնելո՞ւ։

Առաջնագիծն ամրացնելո՞ւ։

ԵՄ-ի կողմից ադրբեջանական սադրանքներն արձանագրելո՞ւ և արձագանքելո՞ւ։

Ալիևի նկատմամբ եվրոպական սանկցիաներ կիրառելո՞ւ։

Հայ ռազմագերիներին ացատելո՞ւ։

Ադրբեջանական զորքը մեր տարածքից դուրս շպրտելո՞ւ։

Չէ, գժուկնե՛ր։

Ըստ տիկին Վիկտորինի՝ հիմա իսկը ժամանակն է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու։

Հ. Գ. Երբ ասում եմ, որ մեր իսկ անճարության պատճառով աշխարհը հեգնում է մեզ վրա, նեղանում եք…»:

Նշենք, որ «Գենդերային բռնության կանխարգելումը Հայաստանում» խորագրով ազգային համաժողովում ելույթ է ունեցել նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Ժամանակն է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, որն առաջարկում է պայքարի համար նախատեսված միջավայր և իրավական դաշտ։ Մենք միասին պետք է ոտքի կանգնենք այն մարդկանց դեմ, ովքեր ասում են, որ սա սխալ քաղաքականություն է։ Մեզ անհրաժեշտ է հստակ հակախտրական իրավական դաշտ։ Սա այն է, ինչի կարիքը մենք ունենք այստեղ՝ Հայաստանում»,- հայտարարել է Անդրեա Վիկտորին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին