▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծ կերած մարդկանցից մանդատ պահանջել, երևի Հյուսիսային Կորեայում էլ չկա նման բան. Մարուքյանը ՀՔԾ-ում բացատրություն տվեց


ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՔԾ-ում տվել է բացատրություն՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ՀՔԾ-ից դուրս գալով՝ լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը։

«Դուք գիտեք, որ գլխավոր դատախազությունը տեսանյութերի հիման վրա նյութեր է ուղարկել ՀՔԾ եւ այսօր ծանուցվել եմ, որ դատաբժշկական փորձաքնության մասին որոշում է կայացվել: Սկզբից գնացել եմ դատաբժշկի մոտ, հետո եկել եմ այստեղ եւ բացատրություն եմ տվել»,-  ասաց Մարուքյանը:

Մարուքյանն ասաց, որ իր ակնկալիքն  ավելի շատ քաղաքական է:

«Ես իմ ելույթում էլ եմ ասել, որ հարցը քաղաքական է եւ պետք է քաղաքական հետեւանք ունենա։ Եթե դա չի դատապարտվում քաղաքական մակարդակում, դա կարող կրկնվել։ Ամեն մի պատգամավոր կարող է մտածել, որ ելույթ ունենալուց իրեն կարող են խփել, բռնություն կիրառեն՝ իր հայտարարությունների համար։ Եթե հիմա Խորհրդարանում պատգամավորների նկատմամբ բռնություն է կիրառվում, մի քանի օր հետո Մարդու իրավունքների պաշտպանին են սպառնում, էն մյուս օրը փողոցում են մարդ ծեծելու»։

Մարուքյանի կարծիքով՝ երկրում բռնությունը չի դատապարտվում։

«Ուզում են, որ ընդդիմությունն իր մանդատները վայր դնի որ իրեն ի՞նչ անեն, երկիրն ուզում են բռնապետություն դարձնե՞լ։ Ծեծ կերած մարդկանցից մանդատ պահանջելը… ես չգիտեմ՝ երեւի Հյուսիսային Կորեայում էլ չկա նման բան»:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին