▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծել են բարձրաստիճան պաշտոնյայի որդուն. newsbook.am

newsbook.am-ի տեղեկություններով` օրեր առաջ Էրեբունի համայնքի Ազատամարտիկների փողոցում գտնվող ավտոլվացման կետում ծեծի է ենթարկվել Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վաչության պետ` Ռոմիկ Մկրտումյանի որդին` Արման Մկրտումյանը:  Ականատեսները պատմել են, որ Մկրտումյանի որդին մեքենան մաքրման էր հանձնել, և մինչ մեքենան կմաքրեին` նրան են մոտեցել մոտ 10 անձիք և առանց որևէ խոսքի բռնվելու` վերջինիս սկսել են ծեծել: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հերքել է լուրը` ասելով, թե ոստիկանության որևէ բաժանմունքում նման դեպք գրացված չէ:

 Նշենք, որ սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվում է, ոչ միայն Մկրտումյանի որդին, այլ հենց ինքը` Ռոմիկ Մկրտումյանը:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին