aravot.am-ի փոխանցմամբ՝ այս պահին ոստիկանները լցվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ պարզելու ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու դեպքի հանգամանքները: Սուրեն Սարգսյանը դեմքի կապտուկներով, գլխի ու դեմքի տարբեր հատվածների պատռվածքներով այս պահին բժշկական հետազոտություն է անցնում «Էրեբունի» ԲԿ-ում:
Սուրեն Սարգսյանը Aravot.am-ին պատմել է, որ իրեն ծեծի ենթարկող 4 դիմակավորված անձինք իրեն առավոտից սպասելիս են եղել տան բակում ու երբ իրեն տնից դուրս գալիս նկատել են, մեքենայից դուրս են եկել եւ հարձակվել իր վրա: Ծեծի ընթացքում նրանք ազատամարտիկին հարցրել են՝ «դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իրա մասին բան ես ասում»: Ազատամարտիկը չնայած այս հարցադրումներին՝ կարծում է, որ ծեծողները եղել են Սերժ Սարգսյանի հանցախմբի անդամներ, բայց ոչ թե Թոխմախի Մհերի ուղարկած մարդիկ: Նրա խոսքով՝ ծեծողներն այդ հարցերը տվել են իրեն՝ շեղելու համար: Պարոն Սարգսյանից նաեւ տեղեկացանք, որ ինքը պատրաստվում էր հրապարակել ազատամարտիկների հայտարարությունը «Թոխմախի Մհերի»՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին արված հայտարարության վերաբերյալ:
յս պահին ոստիկանները լցվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ պարզելու ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու դեպքի հանգամանքները: Սուրեն Սարգսյանը դեմքի կապտուկներով, գլխի ու դեմքի տարբեր հատվածների պատռվածքներով այս պահին բժշկական հետազոտություն է անցնում «Էրեբունի» ԲԿ-ում: Հետազոտության արդյունքների մասին այս պահին ոչինչ չենք կարող ներկայացնել: Սուրեն Սարգսյանը Aravot.am-ին պատմեց, որ իրեն ծեծի ենթարկող 4 դիմակավորված անձինք իրեն առավոտից սպասելիս են եղել տան բակում ու երբ իրեն տնից դուրս գալիս նկատել են, մեքենայից դուրս են եկել եւ հարձակվել իր վրա: Ծեծի ընթացքում նրանք ազատամարտիկին հարցրել են՝ «դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իրա մասին բան ես ասում»: Ազատամարտիկը չնայած այս հարցադրումներին՝ կարծում է, որ ծեծողները եղել են Սերժ Սարգսյանի հանցախմբի անդամներ, բայց ոչ թե Թոխմախի Մհերի ուղարկած մարդիկ: Նրա խոսքով՝ ծեծողներն այդ հարցերը տվել են իրեն՝ շեղելու համար: Պարոն Սարգսյանից նաեւ տեղեկացանք, որ ինքը պատրաստվում էր հրապարակել ազատամարտիկների հայտարարությունը «Թոխմախի Մհերի»՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին արված հայտարարության վերաբերյալ: