«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գեւորգ ԴԵրձյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Գյումրիում ծեծի ենթարկված երեխան տեղափոխվել է Երեւան․
«Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»:
Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել է Գյումրի ու երեխային տեղափոխել Երևան։
Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք»։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 43-ամյա կնոջ դի: Նույն տնից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2007 թվականին ծնված երեխա: