▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում, մասնակիցները աղջիկներ են, նրանցից մեկի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Հունվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մի խումբ երիտասարդ աղջիկների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Նալբանդյան փողոցում գործող «Ստոյկա» փաբում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված փաբի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել մի քանի երիտասարդ աղջիկների։

Գագիկ Շամշյանի տեղեկություններվ՝ նրանք են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Նելլի Ա-ն, 23-ամյա Լիլիթ Մ-ն, 22-ամյա Սոնա Խ-ն, 22-ամյա Ելենա Հ-ն, 25-ամյա Ռոզա Գ-ն։

Պարզվել է նաև, որ նշված հասցեից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Արևիկ Ս-ն։

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք նույն օրը, ժամը 03։50-ի սահմաններում նշված փաբում վիճաբանության ժամանակ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, միմյանց ձեռքերով հարվածներ հասցրել ու հնչեցրել հայհոյանքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձերբակալման ժամանակ Ռոզա Գ-ն իր մոտից բացահայտ գցել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա է եղել դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված հարմարանք։

Պարեկնեը տեղում սահմանազատել են տարածքը ու սպասել, մինչև ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին