▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք «Փարվանա» ռեստորանի բակում՝ պաշտոնյաների մասնակցությամբ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում վիճաբանություն, այնուհետ ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու «Փարվանա» ռեստորանային համալիրի բակում։

«Առավոտ»-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով, Գյումրու Անի թաղամասի բնակիչներից մեկը՝ Հ․ Գ-ն վերոնշյալ ռեստորանի բակում վիճաբանել է Հացիկ համայնքի վարչական ղեկավար Հ․ Ն-ի հետ, որի ժամանակ ձեռքով հրել է նրան։ Վարչական ղեկավարը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, հետ-հետ է գնացել ու հենվել պարսպին։ Վիճաբանությանը խառնվել է Գ․ Մ-ն՝ Ախուրյան խոշորացված համայնքի իրավաբանի ժամանակավոր պաշտոնակատարը։ Նա, բռնելով վարչական ղեկավարին հրած տղամարդու շորերից, բռունցքով հարվածել է նրա գլխի ձախ մասին, ինչի արդյունքում վերջինս ստացել է մարմնական վնասվածք:

Միջադեպը, սակայն, սրանով չի ավարտվել, վիճաբանողներին է մոտեցել Լ․ Գ-ն՝ «Ախուրյանի համալիր մարզադպրոցի» տնօրենը՝ այլ անձանց հետ, քաշքշել են Հացիկի վարչական ղեկավարին հարված Հ․ Գ-ին, գցել գետնին, ինչի հետևանքով նա աջ ձեռքի արմնկային հատվածում ստացել է մարմնական վնասվածք: Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթը ՀՀ Քր․ օր-ի 195 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի մեղադրանքով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին