▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք խմած գյուղապետի մասնակցությամբ՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի կողմնակիցների միջև

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Խիստ մտահոգիչ են Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքից ստացվող լուրերը: Ըստ դրանց և շրջանառվող տեսանյութերի՝ գյուղապետ Պետրոս Ավետիսյանը քվեարկության օրվա ցերեկը շրջում էր գյուղով, որի ընթացքում գոռում էր «տենց մեկը չի ծնվել, որ ինձ դեմ գնա, առավել ևս՝ Արայիկին, տենց մեկը լինի՝ ոտերը կջարդենք»:

Դրանից հետո, գիշերը. մի խումբ անձանց հետ ու ոչ սթափ վիճակում մոտեցել է ընտրական տեղամասին ու կռիվ սարքել, որից հետո փակել է «Միասնական Հայրենիք» կուսակցության վստահված անձի՝ Կովսական գնացող մեքենայի ճանապարհը, հարվածել մեքենային:

Գյուղապետին և այլ մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանության բաժին և ապա ազատ արձակել: Քրեական գործ դեռ հարուցված չէ, հաղորդումը քննվում «երկու կանանց կողմից գյուղապետի վրա հարձակման» ուղղությամբ:

Նշված տեղեկությունները հաստատվում են չորս տարբեր աղբյուրներից (մեկը իմ հին գործընկերն է), իսկ տեսանյութերը առաջին մեկնաբանությունում են: Առավոտյան այս դեպքով ևս հանցագործության մասին հաղորդում կտանք՝ ԱՀ ՔՕ 147, 147.1 և 269-րդ հոդվածներով:

Հ.Գ. Մարտունու քաղաքապետի կողմից կուսակցություններից մեկի ճանապարհը փակելու գործը եթե նորմալ քննվեր, այս դեպքը կարող է չլիներ: Ոստիկանության անգործությունը խթանում է հանցավորությունը:

Տեսանյութը՝ Հարություն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին