▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէի ուզում ահազանգել, բայց հասկացա, որ մարդու առողջության մասին է խոսքը․․․

Լրագրող Հասմիկ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ժողովուրդ, մի քանի ժամ առաջ Կոմիտասի՝ Մերգելյան այգու մոտ գտնվող, City-ից պատրաստի պասուց տոլմա գնեցի՝ առաջին անգամ: Բերեցի տուն, բացեցի՝ պաուկի նման միջատ հայտնաբերեցի փաթաթված կաղամբի մեջից: Սուս-փուս տարա վերադարձրի՝ դրամարկղում ներողություն խնդրեցին ու գումարի վերադարձ արեցին: Դա էական չէ, կոպեկներ են: Չէի ուզում ահազանգել տեղի ունեցածի մասին, որ քաղաքական երանգ չտան՝ ասելով ուղղորդված է կամ եսիմինչ է, բայց հասկացա, որ այդպես ճիշտ չէ, քանի որ մարդու առողջության մասին է խոսքը: Հիմա չգիտեմ՝ գուցե այդ պարտիան արդեն դեն են նետել, ու ՍԱՊԾ-ն ոչինչ չի հայտնաբերի, բայց հորդորում եմ՝ զգույշ լինել ու պատրաստի ոչինչ չգնել այդ խանութի ցանցից:

Հավելենք, որ գրառման մեկնաբանություններում, օգտատեր Մերի Բարսեղյանը գրել է․ Ես ականատես եմ եղել աղցանների վաճառքի գործընթացին ու պիտի նշեմ՝ սարսափելի  էր։ 0 հիգիենա… հիգիենային կանոնների լուրջ բացակայություն կար։ Ասենք սեղանի շորով աղցանամանն էր մաքրում աշխատակցուհին…

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին