Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
***
Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից, այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի։ Բայց դա բավարար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների մահվան համար, ովքեր հանձնեցին Արցախը, ովքեր ստիպում են մեր ժողովրդին մոռանալ իր հերոսական անցյալը»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
***
«Տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է»,- քիչ առաջ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որոնց միացել է նաև «Առաջ» կուսակցությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնաբար՝ «Հայաստան» դաշինքով։
Դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։
«Վստահ եմ՝ այն չարը, որը մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է»,- իր ելույթում ասաց Քոչարյանը։
Նա նշեց՝ գործող իշխանության հետ պայքարի մեջ է մտել իշխանության իրենց գալու հենց առաջին օրերից։
«Եվ չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն։
Ի դեպ, սրանով էլ եմ տարբերվում վարչապետի այլ թեկնածուներից։
Բայց դա բավարար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների զոհվելու համար, ովքեր հանձնեցին Արցախը և ովքեր այսօր ստիպում են ժողովրդին՝ մոռանալ իր հերոսական պայքարի պատմությունը»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց նաև՝ ինքը կարող է ապահովել երկրի անվտանգության մոդելի լիովին հուսալի ձևաչափ։
***
|
«Այսօր աշխարհը վերածվել է քաոսի: Այդ պայմաններում անվտանգությունը առաջիկա տարիներին մնում է Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը: Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից, որպեսզի համատեղ ուժերով չեզոքացվեն բոլոր սպառնալիքները»,- «Հայաստան» դաշինքի համաժողովի ընթացքում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ հայտարարելով. «Կարող եմ ապահովել մեր անվտանգության մոդելի բացարձակ հուսալի ձևաչափ: Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե «պապայիս արև» մոդելի վրա, այլ անվտանգության իրական երաշխիքների վրա»: |


