▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեմ կարծում՝ Փաշինյանն այդչափ համարձակ ու հնազանդ կգտնվի Թուրքիայի նկատմամբ, որ ապամոնտաժի արձանը»

«Թուրքիան շարունակում է իր հանցագործությունը Հայաստանի նկատմամբ, նրանց կողմից օդային ճանապարհի փակումը շրջափակման ակցիա է, դա հանցանք է միջազգային իրավունքի տեսակետից»:

24TV-ի հաղորդման ժամանակ ասել է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Չեմ կարծում, որ Փաշինյանն այդչափ համարձակ ու հնազանդ կգտնվի Թուրքիայի նկատմամբ, որ ապամոնտաժի արձանը, նա պետք է իմանա, որ իր իշխանությունը չափ ունի, եթե չափից դուրս գա, արագացնելու է բնական իշխանափոխությունը: Մենք կարող ենք պահանջել, որ Թուրքիան լիկվիդացնի Աթաթուրքի հուշարձանը, բայց մենք նման պահանջ չենք դնում, եթե հարաբերություններ են կարգավորվում, պետք է փոխզիջումներ լինեն, ոչ թե միայն զիջումներ, Հայաստանն իր տնամերձը չէ, որ որևէ մեկին զիջի»,- ավելացրել է նա:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին