Այս օրերին գտնվում եմ Հայաստանից դուրս և տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար պատգամավորական երաշխավորության շարքում կա նաև իմ անունը։
![]()
Ուզում եմ հայտարարել, որ ես չեմ հանդիսանում ՀՀԿ անդամ, իսկ վերջերս էլ դուրս եմ եկել Հանարապետականի խորհրդարանական ֆրակցիայից: Պաշտոնապես հայտարաում եմ, որ ես չեմ միացել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու նախաձեռնությանը:

Իմ օգնականն առանց իմ հետ համաձայնեցնելու իմ անունը ևս ավելացրել է երաշխավորագիր ներկայացրած պատգամավորների ցանկում:
ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյան


