▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ–ից ովքեր չեն միացել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին

Անազատության մեջ գտնվող` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին միացած պատգամավորների անունները Քոչարյանի գրասենյակը շարունակում է հույժ գաղտնի պահել հանրությունից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեռեւս հայտնի է միայն այն, որ ստորագրողները 45 հոգի են։ Թե կոնկրետ ՀՀԿ, ՀՅԴ  խմբակցություններից ովքեր են միացել, չի հայտարարվում։

Ուշագրավ է, որ Քոչարյանի պաշտպանությունը ստանձնած ՀՀԿ–ից ևս խուսափում են այդ ցանկը հրապարակել։ Դեռևս հայտարարվել է միայն Աժ նախագահ Արա Բաբլոյանի, փոխխոսնակներ Արփինե Հովհաննիսյանի և Էդուարդ Շարմազանովի մասին։

Ի դեպ, Շարմազանովն էլ Հայաստանում չէ։ Ստորագրությանը չմիացած պատգամավորներից որոշները նույնպես չեն ցանկանում, որ իրենց անունները շեշտվեն այս պահին։ Ըստ ՀՀԿ աղբյուրների՝ չմիացողների թվում են ոչ միայն ՀՀԿ–ն լքած գործարարները, այլև դեռևս ՀՀԿ–ում մնացած պատգամավորներից մի քանիսը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀԿ–ական պատգամավոր, «Կիլիկիա» գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց՝ չի միացել ստորագրահավաքին. «Ես Հայաստանում չեմ, ինձ չեն էլ ասել դրա մասին»։

Մեր հարցին՝ եթե տեղեկացնեին՝ կմիանա՞ր, պատասխանեց. «Եթե ասեին՝ կորոշեի կասեի, իրավիճակը լինելու դեպքում ես որոշում կայացնում, հիմա չեմ կարող որեւէ բան ասել»։

ՀՀԿ–ական մեկ այլ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նույնպես չկա այդ ցանկում։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, թե իրենք կաշկանդված չեն այդ կապակցությամբ հանրային կարծիքով և խուսափելու որևէ պատճառ չունեն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ո՞վ է խուսափում, ես ստորագրել եմ ու բաց հայտարարել դրա մասին, խուսափելու բան չկա։ Հրապարակողը մենք չենք, ՀՀԿ–ից ավելի քան 40 պատգամավոր միացել է, ով եղել է երկրում, միացել է, արհեստական աժիոտաժ է ստեղծվել»,– ասաց ՀՀԿ ներկայացուցիչը։

 ՀՀԿ–ն խնդրահարույց է որակել հարուցված քրեական գործը, օրինականության, հատկապես՝ սահմանադրականության տեսանկյունից եւ նախաձեռնել ստորագրահավաքը, իսկ կառավարության մաս կազմող ՀՅԴ–ն հայտարարեց, որ որևէ անպատեհություն չի տեսնում, որ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները միանան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1–ին սահմանադրական կարգը տապալելու համար։

 

 

 

Կարդացեք նաև՝ Սա պատվեր է, կարծում եմ՝ մեղավորները գտնվում են դատախազությունում, ՀՔԾ-ում. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Սա այն է, ինչ կոչվում է վենդետա. Վիկտոր Սողոմոնյանը` Քոչարյանի կալանավորման մասին

Հարցաքննության գալուց առաջ Ռոբերտ Քոչարյանն իր թիմակիցներին ասել է՝ «գնում է նստելու»

Քոչարյանը ստում է, ստում է ու ստում. Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

Քանի՞ տարվա ազատազրկում է սպասվում Ռոբերտ Քոչարյանին՝ մեղքն ապացուցելու դեպքում

37 թիվն է դառնում, աբսալյուտնո շինծու մեղադրանք. Քոչարյանը` իրեն ներկայացված մեղադրանքի մասին

Ո՞վ է կազմակերպել «մարտի 1»-ը. Ռոբերտ Քոչարյանն իր տարբերակն է առաջարկում

«Կարող է վաղը ես հայտնվեմ բանտում. կմտածեն՝ փախնելու եմ, բայց չէ, կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչեւ վերջ». Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամբողջական տարբերակը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին