▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ մասնակցում քաղաքապետին անվստահություն հայտնելու որևէ գործընթացի. Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Չեմ մասնակցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որևէ գործընթացի:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը:

«Ավելին՝ անվստահություն հայտնելու պատճառ չունեմ: Դրական եմ գնահատում քաղաքապետի աշխատանքը և կարծում եմ, որ նա արդյունավետորեն կյանքի է կոչում երևանցու առաջ ստանձնած իր պարտավորությունները: Առայժմ այսքանը»,- գրել է նա:

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին չեն մասնակցել «Իմ քայլը» խմբակցության անդամներ Օվսաննա Հովսեփյանը և Վահե Գևորգյանը, ավագանու անկախ, «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանը:

Օվսաննա Հովսեփյանը NEWS.am-ին ասել է, որ չի միացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին:

«Ճիշտն ասած ես այս պահին ֆիզարձակուրդի մեջ եմ գտնվում, բայց այդ գաղափարին չեմ միանում»,- նշել է նա և չի ցանկացել մանրամասնել պատճառների մասին։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ավագանին ֆորմալ կարող է քաղաքապետ փոխել, բայց երևանցիներն ուզու՞մ են փոխել. 

«Ես, որպես ավագանու անդամ ոչ մի ստորագրություն չեմ տվել, չեմ էլ տալու, անվստահություն հայտնելու պատճառ չունեմ, և Համարում եմ, որ դա չի բխում Երևան քաղաքի  շահերից։ Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքպետի մանդատը առաջնային մանդատ է, ընտրվել է ուղիղ Երևան քաղաքի բնակիչների կողմից։ Ավագանին ֆորմալ կարող է քաղաքապետ փոխել, բայց Երևանցիներն ուզու՞մ են փոխել»,- գրել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին