ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ես արդեն չեմ զարմանա անգամ, եթե մեր որոշ գործընկերներ առաջարկեն մի քանի հարյուր միլիարդ դրամ փող տպել ու որպես աջակցություն բաժանել մեր հայրենակիցներին ու տնտեսվարողներին։
Ասում են՝ որքան ակնհայտ է ճշմարտությունը, այնքան դժվար է այն ընկալվում որոշ մարդկանց կողմից։
Ոչ թե այն պատճառով, որ չեն հասկանում, այլ որովհետև չհասկանալը ավելի ձեռնտու է»։


