▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձենդ կտրի'ր.Աննա Մկրտչյանը' Հակոբ Արշակյանին

Դիտեք նաև՝

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ԱԺ հայտարարությունների ժամին, հիշեցնելով իր նախորդ ելույթը, այսօր անդրադարձավ մեկ այլ «սղագրության»՝ այս անգամ «Ռոսիա 24»-ից. «Նիկոլն ասում է՝ հավատացնում եմ՝ չեմ ասել Իսկանդերը 10 տոկոսով է կրակում, սխալ են թարգմանել: Խաղաղապահները հիանալի իրականացնում են իրենց առաքելությունը: Չեմ ասել՝ ՀԱՊԿ-ը չի ճանաչել ՀՀ սահմանները, չեմ ասել, որ ՌԴ-ն խոչընդոտ է: Ռուսական ալիքները ես ո՞նց կարող եմ փակել... Հավատարմությունս ապացուցելու համար կգամ, մի փաստաթուղթ էլ Մոսկվայում կստորագրեմ, բովանդակությունն էլ թող լինի այնպես՝ ինչպես կորոշեք, կամ կարող է դատարկ թուղթ լինել: Ամենակարևորը՝ ի հեճուկս մյուս տերերիս, հայտարարում եմ, որ դեկտեմբերին գալու եմ Մոսկվա, ամանորյա ոչ պաշտոնական միջոցառմանը մասնակցեմ, խարխուլ աթոռս կպահեմ, որ վերագտնենք մեր աննախադեպ հարաբերությունները: Ռոսիա 24-ի պատասխանը՝ давай, Никол, иди гуляй»: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Տիկին Մկրտչյան, ձեզ նախազգուշացում... Էդ որ ասում եք՝ ձենդ կտրի, ո՞ւմ էր վերաբերվում՝ ի՞նձ... Տիկին Մկրտչյան, պիտի խնդրեմ, որ ձեր ելույթներում ՀՀ վարչապետին դիմեք պարո՛ն վարչապետով, կամ պարո՛ն Փաշինյանով: Հաջորդ անգամ, զգուշացնում եմ, որ ձեր ելույթը կընդհատվի, եթե նման գործելաոճով հանդես գաք: Չեմ հանդուրժի ձեր անհարգալից պահվածքը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին