▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չենք արտագաղթելու.Ալեք Ենիգոմշյան

«ԿԱՐԻՆ» ավանդական երգի պարի խումբը «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է «Հայու տեսակ» խորագիրը կրող հայագիտական դասախոսությունների շարք: Երկրորդ դասախոսության թեման էր` «Հայոց զենքի հանճարը հայի ոգին է: Ազգի ճակատագրին տեր լինելու կամք»: Բանախոս՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) անդամ, Հայոց նորօրյա զինյալ պայքարի մարտիկ, «Միացում նախաձեռնության» հիմնադիր, «Մոնթե Մելքոնյան» հիմադրամի ղեկավար, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյան:

«Այդպիսի օրհասական պահի Մոնթե Մելքոնյանը ռազմական քարտեզի վրա գծեց Հայաստանի արևելյան սահմանները` դա Կուրից Արաքս սահմաններն էին` սկսած Տավուշից: Եվ այդ ժամանակ իր ընկերները ասում էին. «Այս տղան գիժ է, խենթ է. մենք չգիտենք եղածը կարողանալո՞ւ ենք պահել, իսկ նա արդեն 15 հազար կմ քառակուսի Արցախ է գծում»: Ինչո՞ւ եմ ասում սա: Առաջինը մեր հավա՛տն է մեր հաղթանակը ապահովողը:
Մեր դեմ պատերազմ է շղթայազերծված: Եթե մենք սա գիտակցենք, և որակյալ փոքրամասնություն լինենք, մենք շո՛ւռ կտանք այս վիճակը»:

Մանրամասները՝ Նախախորհրդարանի տեսանյութում.

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին