▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չենք պատրաստվում ամեն օգնության ժամանակ «ստատուս» գրել այդ մասին. Սիրուշո

Ամուսինս, այո, Արցախում է։ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի կինը՝ Սիրուշոն։

Նա, մասնավորապես, գրել է.

«Դժվարագույն շրջան է համայն հայության համար։ Չկա մեկն ում այս պատերազմն անմասն է թողնում:

Փորձեմ համառոտ պատասխանել այն մարդկանց, ովքեր հիմա ժամանակ են գտել ինձ նման հարցեր ուղղելու։

Ինչ վերաբերում է օգնություն ցուցաբերելուն, ապա վստահ եղեք, որ առաջին օրից արել եւ անում ենք այն ամենն, ինչ հնարավոր է ու շատ ավելին, քան կարող եք պատկերացնել, ու չենք պատրաստվում ամեն օգնության ժամանակ «ստատուս» գրել այդ մասին։

Ամուսինս, այո, Արցախում է։ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն:...Այն անհանգստությունը, որն իմ մեջ է այս օրերին կհասկանան միայն այն մարդիկ, ովքեր այս պահին հարազատներ ունեն այնտեղ։

Իմ պաշտոնական հարթակները ծառայում են միջազգային հանրությանը կատարվածի մասին իրազեկելու ուղղությամբ: Որեւէ այլ գրառում կատարելու ցանկություն ու տրամադրություն այս պահին չունեմ։

Ուժ ու եռանդ մեր բոլոր զինվորներին։

(Լուսանկարը՝ 2015թ. Արցախ)»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին