▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեք կարծո՞ւմ, որ Իդրամի այդ գովազդում ժարգոնային, կիսագողական լեզու է հնչում»

«Կցանկանայի խոսել կենցաղային խոսքի մասին՝ այն լեզվով, որը տարբեր հեռուստաընկերություններ հեռարձակում են: Եվ ոչ միայն հեռուստաընկերություններ, պետությունը խրախուսում է գովազդ, որտեղ գրված է «կրեք», «դու ամեն ինչ կարաս», կարծեմ Իդրամն ա գովազդ անում՝ «հեշտ ա»»,- «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022թ. գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին» տարեկան հաղորդման ժամանակ, դիմելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Չեք կարծո՞ւմ, որ Ձեր հանձնաժողովը որոշակի առաքելություն ունի, որ լեզուն, նույնիսկ կենցաղային մակարդակի վրա, չաղճատվի: Հատկապես առավոտվա՝ երիտասարդների համար նախատեսված ծրագրերում կենցաղային, տնական, կիսագողական, կիսաժարգոնային լեզու է հնչում»,- հավելեց պատգամավորը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին