Նավասարդ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կ Ա Ր Ե Վ Ո Ր
Երկար բարակ չեմ գրի, կարճ կապեմ: Ուրեմն:
Եթե ձեր անչափահաս երեխաների մեջ կան «Tik-Tok»-ում գրանցվածներ, ապա կոչ եմ անում, բոլորին հանեք այդ կայքից:
«Tik-Tok»-ը սոցիալական կայք չէ, նման էլ չէ, այն ավելի շատ արդեն նմանվել է` (կներեք բառիս համար), բայց ` պո*նո կայքի:
Կայքի ադմինիստրացիան, տերերն ու պատասխանատուները լրիվ աչքաթող են արել իրենց հարթակը:
Այլասերվածություն է տիրում «Tik-Tok»-ում: Կայքը ողողված է` էրոտիկ և պո*նոգրաֆիկ բույթի տեսանյութերով և նյութերով: Ու ոչ ոք դրա դեմն առնելով չի զբաղվում: Նույնիսկ նման տիպի հրապարակումներին բողոք ուղարկելու դեպքում, տվյալ նյութը` չի՛ ստուգվում համապատասխան բաժինների կողմից ու չի հեռացվում, այն իրենց համար նորմալ է, այդ կայքի բնույթն է արդեն այդպիսին:
Չթվա թե ֆեյսբուքին գովում եմ, բայց` փաստ է, ֆեյսբուքում, անգամ բաց կրծքի լուսանկար տեղադրելու դեպքում, առավելագույնը մի քանի րոպեյվա մեջ` լուսանկարը հեռացվում է լրահոսից, անգամ եթե այդ նյութի վրա բողոք ուղարկող օգտատեր չլինի: Ֆեյսբուքը ունի բավականին հզոր ու խելացի մշակված` աֆտոմատացված և ԱԲ (ֆիլտրեր)-(զտիչներ), որոնք կարողանում են ինքնուրույն հայտնաբերել նման հրապարակումները իրենց հարթակում: Եվ նման դեպքերում, ինչպես արդեն ասացի, ֆեյսբուքի կողմից նյութը տեղում հեռացվում է, և պատժվում է այն տեղադրած օգտատերը:
Նորից եմ կրկնում, ձեր անչափահասներին ԱՐԳԵԼԵՔ ՄՈւՏՔ ԳՈՐԾԵԼ «Tik-Tok»:
Եթե պետք է, տո հենց ստիպելով, անգամ ծեծելով զրկեք նրանց այդ հարթակ մտնելու հնարավորությունից:
Հետևողական եղեք, ականջի ետև մի գցեք: Մի փչացրեք մեր էս հրաշք սերունդը, մեր վաղվա օրը, ապագան:
Այս սերունդն ավելի լավն է, ավելի հասկացող, ավելի մտածող, ավելի խելացի և գիտակից, քան մերն էր կամ ձերը` ժամանակին: Թույլ մի՛ տվեք այլասերվածությունը թափանցի նրանց մաքուր հոգիները:
Ջնջեք` ձեր և նրանց սմարթֆոններից, այդ անտեր հավելվածը: Այդ հարթակը չի վերահսկվում:
Դուրս ես գալիս փողոց, քայլում, աջ ու ձախ դպրոցական երեխաներ են` սմարթֆոնները ցցած, ապուշ` գռեհիկ ու այլասերված «պոզաներով» դիրքերով կապիկություններ են անում սմարթֆոնների տեսախցիկի դիմաց: Նայում ես կողքից նրանց, ոնց-որ հոգեկան հիվանդներ լինեմ, ոչ մարդկային ու ոչ շնչավոր ինչ-որ իսսաններ, սարսափֆիլմերում տեսած զոմբիների կերպարանքների նմանվող, որ անջատված` անկանոն ու անիմաստ շարժումներ են անում:
Ու այդ ամենը իրենք տեսել ու յուրացրել են հենց այդ հարթակից, և կրկնելով` նմանակելով, իրենք էլ իրենց հերթին են իրենց նկարահանած աղբը լցնում այդ հարթակ:
Ու ինչ-որ մեկդ չփորձեք ինձ ասել` օրինակ` «Բա իմ երեխան մտնում և մուլտֆիլմ է նայում, կամ ինչ-որ մանկական բան: Իմ երեխան վատ բաները չի նայում»:
Այդ վատ բաները որոնել պետք էլ չէ, դրանք որոնման արդյունքում չեն հայտնվում, այն պտտվում է կայքում, ամենուրեք է, ամեն թարմացման ժամանակ կարող է հայտնվել, ու հայտնվում է:
Հեռու պահեք ձեր երեխաներին այդ հարթակից: Հերիք է հեռախոսները շպրտեք ձեռքներին ու դուք էլ ձերն առնեք և զոմբիացած սուզվեք դրանց մեջ, մտածելով` ու հանգիստ լինելով, որ ձեր երեխաներն էլ «մուլտ կամ մանկական բան են նայում»:
Ձեր էդ անտեր հեռախոսներն անջատեք, ու նույնքան անտեր ուղեղները միացրեք` եթե իհարկե ունեք»: