▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր ինստիտուտի մոտակայքը անձամբ եմ մաքրել ․․․Նիկոլ Փաշինյանը՝ ռեկտորին

Կառավարության նիստում  ընդունվել է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է հաստատել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի» ռեկտորի պաշտոնում ընտրված Լիլիթ Արզումանյանի ընտրության արդյունքները՝ 5 տարի ժամկետով:

«Մայիսի 22-ին բուհի կառավարման խորհրդի նիստում, որին մասնակցում էին խորհրդի բոլոր 24 անդամները գաղտնի քվեարկության արդյունքում բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը ստացել է 14 կողմ , 9 դեմ ձայն, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Հիշեցնեմ նաև, որ 2013-18թթ տիկին Արզումանյանը գլխավորել է Բարձարձրագույն որակավորման հանձնաժողովը, բայց նա նաև սերտ կապ է ունեցել արվեստի ոլորտի հետ, մասնավորապես 1990-93թթ վարել է Հանրային հեռուստաընկերության «Թատերական հյուրասենյակ» և «Մեր թատրոնը» հեղինակային հաղորդաշարերը, մի շարք խաղարկային ֆիլմերի հեղինակ է: Եղել է լեզվի բարձրագույն խորհրդի անդամ, ինչպես նաև մի շարք գեղարվեստական խորհուրդների անդամ»,-նշել է նախարարը:

Լիլիթ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել  վստահության համար և գոհունակություն, որ այսօր մասնակիցն է լինում երկիրը նորից «սարքելու» գործընթացին. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել կառավարությանը:Ես խնդրել էի պարոն Հարությունյանից կառավարության օգնությունը, քանի որ ինստիտուտը շատ վատ վիճակում է: Կառավարության որոշմամբ մեզ հատկացվեց գումար՝6 մլն դրամ: Այն արդեն ձեռք ենք բերել և շենքի 70 տոկոսն արդեն վերանորոգված է»: Հարությունյանն էլ ավելացրեց, որ ինստիտուտում տեխնիկական և բովանդակային խնդիրներ կան.«Այս ընթացքում արդյունավետ համագործակցել ենք տիկին Արզումանյանի հետ և որոշ հարցերի լուծումներ տվել ենք: Անձամբ հանդիպումներ եմ ունեցել նաև ուսանողների հետ և լսել եմ նրանց առաջ քաշած խնդիրները, որոնց մի մասն օբյեկտիվ են և համապատասխանում են իրականությանը: Մենք պայմանավորվել մենք, որ առաջիկա ամիսներին կգտնենք այդ հարցի լուծումները»:

Վարչապետն էլ Արզումանյանին հիշեցրել է,  որ ինստիտուտի շրջակայքը մաքրել է 1-2 ամիս առաջ և հույս ունի, որ այդ մաքրությունն այնտեղ կպահպանվի:

Կառավարությունը հաստատել է Արզումանյանի ընտրության արդյունքները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին