▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր իշխող ուժը մսխել է ազգի ամենագեղեցիկ երազանքը և այժմ երազանք չունենալը ձեզ ձեռնտու է»

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստիպված եմ ասել տիկին նախարարին.
Զինանշանը միայն օրվա պետությունը արտացոլելու համար չէ, ավելին, զինանշանը ՄԵԾԱՊԵՍ հենց դրա համար չէ – զինանշանը արտացոլում է պետության, մեր դեպքում նաև՝ ազգի, ԱՆՑՅԱԼԸ, բայց, որ ավելի կարևոր է՝ պետության և ազգի ԱՊԱԳԱՆ, նրա ձգտումներն ու երազանքները:
Չի կարելի ամեն ինչ նման կերպ ԾԱՅՐԱՀԵՂ ՌԱՑԻՈՆԱԼԻԶԱՑՆԵԼ, զրկել գեղեցիկ նպատակներից ու ձգտումներից, չի կարելի, առանց դրա նույնիսկ ամենամեծ հաջողությունը արդյունքում կզրկվի… բովանդակությունից: Չի կարելի, ինչպես չի կարելի երեխային միայն սթափ ուղղորդել, որ նա առանց երազանքի, ուղղակի փող աշխատող մեքենա դառնա: Այդ պարագայում երեխան գուցե իրոք լավ փող աշխատող դառնա, բայց լավ մարդ կամ, առավել ևս, լավ հայ մարդ ՀԱՍՏԱՏ չի դառնա…
Պետք է նաև ԵՐԱԶԵԼ ԿԱՐՈՂԱՆԱԼ, տիկին նախարար, ամեն մի մեծ գործ սկսվում է երազանքից: Մի զրկեք մարդկանց ու հատկապես ազգին երազանքից, թեև ես երբեք, բնականաբար, ԿՈՉ ՉԵՄ ԱՆՈՒՄ իրականությունը փոխարինել երազանքով: Պետք է ուղղակի երազանքի և իրականության միջև լավ հավասարակշռություն գտնել: Հասկանում եմ, որ ձեր իշխող ուժը մսխել է ազգի ամենագեղեցիկ երազանքը և այժմ երազանք չունենալը ձեզ ձեռնտու է, որպեսզի ձեր վարքագիծի մեղմվի, բայց… առանց երազանքի մենք երբեք մեծ նպատակի չենք հասնի:
Դուք մեզ առաջարկում եք… դադարել երազել: Այդպես չի կարելի»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին