«Ձեր կառավարությունը դրսի տղերքի համար ի՞նչ պայաններ է ստեղծել, որ էսօր նալոգ է ուզում: Ձեր կառավարությանն էս ժողովուրդն է բերել իշխանության, բայց դուք ոնց որ դրսի տղերքից աբիժնիկ ըլնեք»,- դիմելով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ ասաց արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներից մեկը: «Լավ չի, որ էդպիսի խոսքեր ես օգտագործում, երևում ա, որ աբիժնիկը դու ես»,- արձագանքեց մարզպետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «խոպանչիները» փակել են Երևան-Մարտունի ճանապարհը: