▲ Դեպի վեր

Ուրբաթ, 14.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ձեր փողերը պինդ գրկած նստեք ու սպասեք ձեր մուսուլմանացմանը»

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը պահանջում է․
1. հանձնել արցախյան պատերազմներում իր դեմ կռված հայ տղամարդկանց՝ «ռազմական հանցագործներին»
2.ֆինանսական փոխհատուցում է ուզում «30 տարի իր հողերն ու հանքերը շահագործելու» համար...
3. պահանջում է զինաթափել Հայաստանը
4. փոխել ՀՀ սահմանադրությունը
5.ուզում է , որ ՀՀ-ն հրաժարվի ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման պահանջից
6.ուզում է ՀՀ բնակավայրեր ու Երևան բերի, վերաբնակեցնի 250-300 հազար ադրբեջանցիների
7. Սյունիքն է ուզում, հաջորդիվ՝ Սևանը
8. ուզում է որ Նիկոլը հավերժ մնա իր հայկական ռեգիոնի պետ, ու ինքը զավթած պահի ողջ Հայաստանը, պղծի ամեն ինչ։
Ալիևը պահանջում է..․ ու կստանա: Չկա բան, որ ուզել ա մինչ օրս ու չի ստացել։ Մենք դիմադրե՞լ ենք:
Իսկ դուք ուղղակի ձեր փողերը պինդ գրկած նստեք և սպասեք ձեր մուսուլմանացմանը»:

***

Լրագրող Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էսօր-վաղը կքրֆենք ֆեյսբուքում, փուքսը կանցնի, վաղն ու մյուս օրը կգնանք ռեստորան՝ «Հասնենք Սասուն, մտնենք Վան» երգելու։ Մի երեք ամսից էլ որ ինքնամոռաց ջան-ջան-ջան գոռանք, ռեստորան կմտնեն զինված ուժայիններ ու կձերբակալեն խաղաղության դեմ քարոզ անելու համար։
Այդ ընթացքում Նիկոլը քյաբաբ առ քյաբաբ հետ կբերի ևս մեկ Ռենջ ու կգոռա ինքնիշխանության ամրապնդման մասին։ Մի առավոտ Երևանից կանհետանան բոլոր տեռորիստների արձանները՝ Նժդեհ և այլն, Ծիծեռնակաբերդը վերջնականապես կվերածվի ռեստորանային համալիրին կից զբոսավայրի։ Նիկոլը դա կանվանի պատմական կաղապարներից դուրս գալ ու կմեղադրի ընդդիմությանը Հայաստանը գուբերնիայի վերածելու փորձերի մեջ։ Ընդդիմությունն էլ կշարունակի թիվ մեկ կարևորության հարցը, թե ով է բերել Նիկոլին՝ խոստանալով, որ այդ պարզելուց հետո մի բան կանի։ Երևի։
Բոլորը գոհ ու երջանիկ։ Երկնքից երեք խնձոր ընկավ...»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին