lragir.am-ը գրում է, որ վաղ առավոտյան Երևանի կենտրոնի ոստիկանություն բերման են ենթարկվել քաղաքացիական ակտիվիստներ Զարուհի Հովհաննիսյանը, Օլյա Ազատյանը, Արթուր Պետրոսյանը և Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Նրանք փորձել են ՄՄ Հայաստանի որոշմանը դեմ ցուցապաստառներ փակցնել Բժշկական համալսարանի վերգետնյա անցումի մոտ:
ՄՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող քաղաքացիների նախաձեռնող խումբը Պուտինի այցին ընդառաջ այսօր բողոքի ակցիա է իրականացնելու Ազատության հրապարակում, որտեղից երթ է տեղի ունենալու Հյուսիսային Պողոտա - Հանրապետության Հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի Պողոտա - Բաղրամյան պողոտա - նախագահական նստավայր ուղղությամբ:
Ձերբակալություններ Երեւանում` Պուտինի պատվին. lragir.am
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet