Armtimes.com-ը գրում է. Նոյեմբերի 30-ին ինքնիրավչության կասկածանքով ձերբակալվել է քաղաքացի Ռուբեն Կոստանյանը: Այս մասին կայքը տեղեկացավ Քննչական կոմիտեից: Մինչ օրվա ավարտը կորոշվի նրա խափանման միջոցի հարցը, քանի որ կլրանա ձերբակալման 72 ժամը:
Նշենք, որ Ռուբեն Կոստանյանն առավել հայտնի է «Բոգո» մականունով: Վերջինս ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջ ձեռքն է համարվում: Ռուբեն Կոստանյանի որդին էլ ԱԺ մեկ այլ պատգամավորի՝ Արկադի Համբարձումյանի, աղջկա ամուսինն է:
Ռուբեն Կոստանյանը Ձկնկուլ անվամբ հայտնի Արմեն Իսրայելյանի, որին վերջերս Մոսկվայում սպանեցին, հայրենի Նորագյուղ թաղամասից է:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում