Ոստիկանությունը ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին:
Այս մասին գրում է NEWS.am-ն ու նշում, որ իր աղբյուրների տեղեկություններով, նրա հետ եւս երկու անձի են ձերբակալել:
Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010թ. դեկտեմբերին ազատվել էր հիմնադրամի նախագահի պաշտոնից` Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի յուրացումներից հետո: