▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեղասպանություն ծրագրած եւ իրագործած հանցագործները հիմնականում մնացին անպատիժ. Ռոբերտ Քոչարյանն ընտանիքի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ

ՀՀ երկրորդ նախագահն ընտանիքի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

Այս մասին տեղեկանում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից:

«Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Ցեղասպանությունն ու մարդու իրավունքները» միջազգային համաժողովի ելույթից, 20 ապրիլի 2005 թվական.

«Մեծ քաղաքականությանը զոհաբերվեց Հայոց Եղեռնը միջազգայնորեն դատապարտելու եւ պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Ցեղասպանություն ծրագրած եւ իրագործած հանցագործները հիմնականում մնացին անպատիժ: Ավելին, Թուրքիային վերադարձվեց Բեռլինում սպանված Թալեաթ փաշայի աճյունը եւ այն պատվով թաղվեց Ստամբուլում: Դա անպատժելիության էստաֆետի փոխանցման տխուր վկայությունն էր: Նման ոճրագործությունների մոռացության համար մարդկությունը չափազանց մեծ գին է վճարում»»,- ասված է հրապարակման մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին