▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեղասպանված հայ ընտանիքի վերջնագիրը...

Ոչ մեր տեսցրած վիրտուալ մոմերը, ոչ իրականում վառածները չեն վերածնի Սերյոժայի հեռացումով ԱՎԵՏԻՍՅԱՆՆեՐ օջախի այլևս առհավետ հանգած ԾՈւԽը: 

Ու մեր վառած մոմերը հազիվ թե լուսավորեն մեր հանգած միտքն ու հոգիները:
Փոքրիկի մահը վերջնագրի պես կախվեց աշխարհի գլխին. այն աշխարհի, որի կանոնն անփոփոխ է` ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր:

Ակամա ազգային կրքերի կաթսայում հայտնված փոքրիկը, աքացի տվեց կափարիչին ու իր փրկվելիք կյանքի վրա գիտակցված-անգիտակից 
հույս-հաշվարկները շրջանցելով, Թռավ-փախավ անզորներիցս:
այլևս ում և ինչի համար պետք է ապրեր փոքրիկը. ապագայի այդ ինչ լուսավոր եղելություններ պետք է շլացնեին-մթագնեին ՍՊԱՆԴԻ ենթարկված իր Արյան տառապանքը...
*
Գիշերը բութ էր, անտանելի էր գիշերը.իսկ լուսադեմին Աստված մռնչաց. դուք դեռ լավ է Տեր Աստված ունեք, իսկ Ե՞ս...

և իսկապես էլ, ինչ պահանջենք անտեր-անաստված Աստծուց.Դահիճ ու Զոհ խառնված հոսում են Տիեզերքի երակներով ու վերջը չի երևում...:

Եկեք մենք ինքներս տեր կանգնենք մեր խե՜ղճ Աստծուն, միայն թե` առանց աղոթքների ու մոմերի.դրանց խերը տեսնող դեռ չի եղել:

P.S.Սերյոժա, իմ լուսավոր բալիկ...վերջին օրերին Քեզ իմն էի երևակայում...
Ներիր (((

Սուսաննա Զորանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին