▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեզ դրեք Ալիևի տեղն ու մտածեք՝ դուք նոյեմբերի 9-ից հետո ոտքը ոտքին դրած բազմոցին պառկելո՞ւ էիք»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորից «Ադրբեջանի շտապելու» մասին. Ադրբեջանը չի շտապում, Ադրբեջանը աշ-խա-տում է: Մի հատ ձեզ դրեք Ալիևի տեղը ու մտածեք՝ դուք նոյեմբերի 9-ից հետո ոտքը ոտքին դրած բազմոցին պառկելո՞ւ էիք, էն դեպքում, երբ ակնառու է, որ ռեգիոնում փոխվել է հին ստատուս-քվոն, բայց չկա նորը և շարունակվելու է նոր ստատուս-քվոյի համար աշխարհաքաղաքական թեժ ու դինամիկ պայքարը: Երբ խոսվում է, թե «Ադրբեջանը շտապում» է, էնպիսի տպավորություն է, թե հեսա մի քանի շաբաթ կամ ամիս հետո մի բան է լինելու, որ՝ վերջ, Ադրբեջանն «ուշացավ»:

http://asekose.am/filemanager/uploads/aliyev.jpeg

Էս չափումներով գնահատել ռեգիոնում տեղի ունեցողը, առնվազն քաղաքական անհամարժեքություն է: Ադրբեջանը պատրաստվում է «մարաթոնի», ձևավորում է երկարաժամկետ խաղի իր, այսպես ասած, օրակարգային բազան: Նույնին պետք է պատրաստվենք մենք և ձևավորենք մեր օրակարգերը:

Եվ պետք է պատրաստվենք ոչ այն պատճառով, որ Բաքուն է դրան պատրաստվում, այլ որովհետև միջազգային իրադրությունն է դրան բերում: Միջազգային էդ իրավիճակը չունի արագ հանգուցալուծումներ: Մի շարք ուղղություններով գնում է դինամիկ ու ինտենսիվ դիրքային պայքար, որտեղ նույն խաղացողները մի տեղ ունեն ընդհանուր շահ ու աշխատում են միմյանց հետ, մեկ այլ տեղ աշխատում են իրար դեմ:

Հիբրիդային երրորդ համաշխարհայինը նախորդ երկուսից հիմնավորապես տարբերվում է իր անկանխատեսելիությամբ, որովհետև էդ պատերազմի մասնակիցները վաղուց են միմյանց թիկունք ներթափանցած: Ավելին, կարծում եմ՝ ներկայիս դիմակայությունը հենց «թիկունքները» մաքրելու համար է, իսկ «ճակատային» բուն փուլը հաջորդելու է դրան, երբ կզգան, կամ կհամոզվեն, որ «մաքրել են թիկունքները»:

Էս իրավիճակում ինչ «շտապել»-«չշտապել»»:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին