Սիրելի հայրենակիցներ, ձեզ խաբում են. Արթուր Խաչատրյանի և Վահագն Ալեքսանյանի միջև լեզվակռիվ եղավ նախագծի քվեարկությունից առաջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց, որ համընդհանուր հայտարարագրման նախագիծը հավելյալ հարկեր մտցնելու նպատակ է հետապնդում, իսկ հաջորդը հարկվելու են գյուղացիներն ու արտագնա աշխատանքի մեկնողները։
«Այս օրենքը քերելու մշակույթը ամրապնդելուն միտված օրենք է»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։
ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանն էլ հակադարձեց, թե ընդդիմության միակ նպատակը դժգոհող քաղաքացիների քանակն ավելացնելն է։
***
Համընդհանուր հայտարարագրման համակարգը չի չեղարկվի
Կողմ 27, դեմ 59 , 1 ձեռնպահ ձայներով ՀՀ Ազգային ժողովը մերժեց «Հայաստան» խմբակցության նախագիծը։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը մարտի 13–ի նիստի ժամանակ բացասական եզրակացություն էր տվել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին օրենսդրական փոփոխությունների նախագծին։
Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև նոյեմբեր։ Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք (առավելագույն չափը` տարեկան 100 հազար դրամ)։
Դիտեք նաև՝
«Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկությունից առաջ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց. «Մեր նպատակն է՝ ժողովրդին ու պետությանը շուտափույթ ազատել ազգակործան իշխանությունից: «Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում է վերցնում»: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «20 րոպեում ազատելու են....»: |