▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չգրանցված դեղերի վաճառք «Լավանդա» դեղատանը

nrnak.com-ի փոխանցմամբ Երևանում սնկի պես աճող դեղատների գործունեությունը միշտ չէ, որ համապատասխանում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված չափանիշներին: Շատ դեպքերում դեղատների սեփականատերերը օրինախախտ գործունեություն են ծավալում: Մասնավորապես որոշ դեղատներ վաճառում են մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված դեղամիջոցներ, որոնց մասին տեղեկություններ չունեն ո՛չ առողջապահության նախարարության համապատասխան մարմինները, ո՛չ էլ գնորդները:

Օրեր առաջ  կայքի խմբագրություն  ահազանգ  է ստացվել Երևանի մի շարք դեղատներում ազատ կերպով չգրանցված դեղեր վաճառելու վերաբերյալ:Նշել են, որ մասնավորապես խախտումներ են նկատվել Տիգրան Մեծ 17 հասցեում գտնվող «ԼԱՎԱՆԴԱ» դեղատանը: Կայքի լրագրողին հաջողվել է ձեռք բերել «Бромкамфора» անունը կրող դեղը, որը, ինչպես ՀՀ առողջապահության նախարարույթան հավաստմամբ, ՀՀ-ում համարվում է չգրանցված դեղորայք, այսինքն հանրապետություն է մուտք գործում  մաքսանենգ ճանապարհով: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը  նշել է, որ նման օրինախախտումների համար նախատեսված է վարչական տույժ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով:

Կայքը գրում է, որ նման օրինախախտումներ կան երևանյան այլ դեղատներում ևս, սակայն մինչև օրս որևէ մեկը չի պատժվել, որևէ մեկը չի ենթարկվել վարչական պատասխանատվության: Որովհետև ինչպես ներկրողներից, այնպես էլ սեփականատերերից շատերը գործում են ոչ առանց «դաբրոյի»:

Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին