▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ մտնել զորամասեր, եթե նույնիսկ նրանք այսօր նախարար ու պատգամավոր են

«Չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ մտնել զորամասեր, եթե նույնիսկ նրանք այսօր նախարար ու պատգամավոր են»,- այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի նախաձեռնող Արթուր Վանեցյանը:

Ստորև ներկայացնում ենք վերջինիս հարցազրույցից մի հատված.

/filemanager/uploads/2019/08/week-3/artur_vanecyan.jpg

Ինչպե՞ս է այդ մթնոլորտը հասնում բանակ։

Բացի մարդկային ու լրատվական պարզ խողովակները, կան նաև մթնոլորտից ծնված գործողություններ, որոնք ուղղակիորեն ազդում են ներբանակային կյանքի ու հարաբերությունների վրա։ Բանակը ինստիտուցիոնալ հիշողությամբ, մշտապես կատարելագործվող համակարգ է, որտեղ փորձը և մոդեռնիզացիան միասնական և փոխլրացնող սկզբունքներ են։ Կարող եմ նշել որոշակի օրինակներ, որոնք, թվում է, թե բանակից դուրս՝ հանրային կյանքում են ընթանում, սակայն ուղղակիորեն ներգործում են ներբանակային մթնոլորտի վրա։

Վստահաբար, ներբանակային մթնոլորտի վրա վատ է անդրադառնում ապրիլյան պատերազմի հանձնաժողովի գործունեությունը։ Իրական հրամանատարները, լուրջ կադրային սպաներ՝ իրենց լուրջ կենսագրությամբ, այսօր պարտադրված են՝ հաշվետու լինել բանակից, զինված ուժերից պատկերացում չունեցողների առջև։ Սա ևս բանակի ներքին բարոյալքման դանդաղ գործողության ռումբ է։ Կան համակարգեր, որոնց ախտորոշումն ու բուժումը պետք է արվեն՝ առավելագույնս խուսափելով սոցցանցային միջամտություններից։ Լուրջ, համակարգային հիվանդությունները բուժում են նեղ մասնագետների միջոցով, և ոչ՝ ժողովրդական բժշկության։ Քաղհասարակության ներկայացուցիչների հետ, մարդու իրավունքների ոլորտի մասնագետների հետ ներբանակային մթնոլորտի առողջացման ուղղությամբ անընդհատ ու նպատակային աշխատանք պետք է տարվի, բայց՝ ամեն կերպ խուսափելով էժան սոցցանցային ներգրավումից։ Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է։

Հաջորդը. չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ՝ մտնել զորամասեր, եթե նույնիսկ նրանք այսօր նախարար ու պատգամավոր են։ Իրական հրամանատարների, սպայական տարբեր օղակների համար ծայրահեղ դժվար է, երբ զորքի դիմաց կանգնում են բանակից խուսափածները և հերոսության ու հայրենիքին ծառայելու կոչեր անում, դասեր տալիս։ Նման բաներ եղել են նաև նախկինում, և իմ վերաբերմունքը դրա հանդեպ միշտ բացասական է։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին