▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծիծաղելի է, երբ պարտքով Նոր տարվա բուդ առնողին ծաղրում է պարտքով iPhone առնողը

Նոր տարուն ընդառաջ նոր թափ է ստանում անտի-բուդ, անտի-նոր-տարի թրենդը, որը պոպուլյարիացվում  է  հատկապես ֆեյսբուքում։ Ճիշտ աա, այս դոլարա-դրամային էպոպեան մի քիչ շեղեց ուշադրություններս այդ թեմայից, բայց ուզում եմ մի երկու դիտարկումով կիսվեմ։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի որոշել՝  նշել, թե չնշել Նոր տարին, նշելուց էլ, ոնց նշել։ Հաշվի առնելով իմ նկատած արձագանքներն ու անտի-բուդիստների ընդհանուր տոնայնությունը, այնպիսի տպավորություն է, ասես բոււդ դնելու ու առհասարակ՝ նոր տարին ճոխ սեղանով նշելու մեջ ինչ որ հետամնացություն ու չտեսություն կա։ Առավել ևս, եթե դա արվում է պարտքով։ Դրա համար էլ ինչ որ ստատոււսներ են գրում, քոմմենթներ են գրում, իվենթներ են անում, ֆլեշմոբներ են անում։

Ժողովուրդ, չեք ուզում սեղան գցել՝ մի գցեք։ Ոչ ոք ոչ բարոյական, ոչ էլ ցանկացած տիպի այլ իրավունք չունի ձեզ դրա համար դատապարտելու ու անուն կպցնելու, բայց նույն կերպ էլ դուք իրավունք չունեք դատապարտել ու անուն կպցնել մարդկանց, ով այդ սեղանը քցում է ու այդ բուդը դնում ա։ Թեկուզ պարտքով։

Մարդը, այն էլ Հայաստանում ապրող մարդը, տարվա մեջ գոնե մի քանի օր իրավունք ունի իրան սպիտակ մարդ զգալ, անգամ եթե դա արվելու է պարտքով։ Եթե ես իմանամ, որ այդ պարտքով Նոր տարի անելու դեմ ըմբոստացողներից ոչ մեկը ապառիիկով 1000 դոլորանոց սմաարթֆոն չի վերցրել, չի գնացել 600 դոլարանոց սումԸչկա առել, այն պարագայում, երբ 600 դոլարն իր կես տարվա աշխատարվարձն է, իմանամ որ բոլոր իրենց ծախսերը, որ արվում են տարվա ընթացքում՝ խիստ ռացիոնալ են ու իրանց հնարավորություններին համապատասխան, ես բան չեմ ասի։

Բայց արի ու տես, որ չգիտես ինչու, մարդը, ով պատրաստ է հեգնի դիմացինին՝ պարտքով բուդ առնելու համար, ինքը պատրաստ է 400.000 տա ու առնի այֆոն, այլ ոչ թե 40.000-անոց նոկիա ու դա այն դեպքում, որ ինքը մեկ է այդ այֆոնով որպես կանոն չի անելու ոչ մի բան, որ չէր կարող անել նոկիայով։ Կբացատրե՞ք, թե սկզբունքորեն ինչ տարբերություն կա այդ երկու օրինակների մեջ։ Ըստ իս՝ ոչ մի։ Երկու դեպքում էլ, մարդը պարտքի տակ է ընկնում, որովհետև իրան տվյալ ապրանքը ինչ ինչ պատճառներով պետք է։

Ախպեր, ես Նոր տարի անելու եմ, անելու եմ իմ հնարավորություններին համապատասխան՝ ճոխ, պարտքի տակ չեմ ընկնելու, բայց բուդել եմ դնելու, թիթիզ խմիչքներ էլ եմ դնելու։ Ի դեպ, համեցեք, մեր դուռը յուրաքանչյուր հյուրի համար էլ բաց է, առավել ևս՝ ամանորյա տոներին:

Կոնստանտին Տեր-Նակալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին