Թարմացված․ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) տեղեկացնում է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են:
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Ինչ-որ մեկը կբացատրի՞, թե սա ինչ է․․․
|
Նշենք, որ «Նյուզպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, այս պահին Ծիծեռնակաբերդի բակում այրում են և վերացնում Հայոց ցեղասպանության մասին փաստեր: Հարցին, թե ում հրահանգով է իրականացվում նման զազրելի արարքը, հրի մատնողներն ասացին՝ տնօրինության: Նշենք, որ այս վանդալիզմը կանխվել է թղթակցի միջամտությամբ: Անցորդներից մեկն էլ փրկել է Կոմիտասի նկարը: Մանրամասները՝ կից տեսանյութում: |


