▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկա որևէ անձ, որ մեզ մեղադրի իրենց տուգանելու մեջ․․․Դավիթ Անանյան

Հայաստանում հաշվիչ դրամարկղային մեքենա ձեռք բերելու համար ներկայացվել է շուրջ 11 հազար հայտ: Մոտ օրերս կսկսվի ՀԴՄ-ների վաճառքը:

Այս մասին ՀՀ ազգային ժողովում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի դիտարկմանը, թե բազմաթիվ տնտեսավարողներ են դիմում, որ ՀԴՄ-ներ չկան, տնտեսավարողները չեն կարողանում ձեռք բերել:

«ՀԴՄ-ների ազատականացման պրոցեսի մեկնարկից, այսինքն՝ 2018-ի հոկտեմբերի վերջից սկսած մեր Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ ՊՈԱԿ-ի հետ տեղեկատվության չբացահայտման համաձայնագիր է կնքել 13 տնտեսավարող: Բայց այսօր մենք ունենք երկու տնտեսավարող, որոնք արդեն ներկայացրել են ՀԴՄ սարքերը և ծրագրային ապահովումները, անցնում են թեստավորման վերջին պրոցեսը: Մոտ օրերս ՀԴՄ-ների վաճառքը կսկսվի: Հայտերը շուրջ 11 հազար են»,-ասաց Անանյանը:

Նա նշեց՝ հայտերի մեծամասնությունը ներկայացրել են ՀԴՄ չունեցողները, այսինքն՝ նոր ստեղծված ընկերությունները: Մի մասն էլ ունի հին ՀԴՄ, պարզապես ուզում է փոխել:

ՊԵԿ նախագահը նշեց, որ կան տնտեսավարողներ, որոնք հիմա իրենց գործունեությունն իրականացնում են առանց ՀԴՄ-ի, բայց մոնիտորինգի միջոցով ՊԵԿ-ը շրջանառության նկատմամբ հսկողություն է իրականացնում:

Թեև հավաստիացրել են, որ փետրվարին ամբողջությամբ այդ պահանջարկը սպառելու հնարավորություն կունենան, սակայն Անանյանը կարծում է, որ ոչ լավատեսական կանխատեսումներով պահանջարկը լիովին կբավարարեն փետրվար-մարտի կեսին:

Անանյանը հիշեցրեց, որ այս պահին Հայաստանում ունենք շուրջ 67 հազար ՀԴՄ, դրանցից 50 հազարը նոր սերնդի ՀԴՄ-ներ են, 17 հազարը՝ հին սերնդի, որոնք պետք է փոխվեն նորերով:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին