▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկարողացա ասել՝ մի գնացեք. Կարո Փայլանը հայ կնոջ դանակահարության հետ կապված գրառում է արել

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել Ստամբուլի Սամաթյա թաղամասում հայաստանցի կնոջ դանակահարման դեպքի հետ կապված։

 

 

 

 

 

 

Նա մասնավորապես գրել է. «Սամաթյա թաղամասում մայիսի 31–ին հայ կինը ատելության հողի վրա հարձակման է ենթարկվել։ Կասկածյալները դեռ չեն ձերբակալվել։ Երեկ իմ այցելության ժամանակ, նրանց ընտանիքն ասաց, որ որոշել են լքել Թուրքիան։ Չկարողացա ասել՝ մի գնացեք։ Պատասխանատուները չեն ամաչում, բայց ես երկրի անունից ամաչեցի»։

Նշենք, որ մայիսի 31–ին Ստամբուլի Սամաթյա թաղամասում տան մուտքի մոտ դիմակավորված անձիք դանակահարել են Հայաստանից Ստամբուլ տեղափոխված Արփինեին։  Հարեւանների ահազանգով Արփինեին արագ հիվանդանոց են հասցրել եւ օգնություն ցուցաբերել։

Հանցագործները հեռանալուց առաջ ասել են, թե սա դեռ սկիզբն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին