▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չնայած երեկ «սրիկայաբար» բառի համար ՔՊ–ն «հաշիվ պահանջեց», այսօր նույն որակումը տվեց նաև Ռուբինյանը

Չնայած երեկ «սրիկայաբար» բառի համար ՔՊ–ն «հաշիվ պահանջեց», այսօր նույն որակումը տվեց նաև ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Ըստ նրա` ընդդիմությունը գնում է ռադիկալացման ճանապարհով, բայց իրենք «կոտրելու են այդ ռադիկալացման շղթան»։

***

«Խնդիրն այն է, որ ընդդիմադիր դաշտը, այդ թվում խորհրդարան չանցած, հիմա մարգինալ ուժեր են, պարազիտանում են էս թեմայի վրա, ասում են՝ ո՞նց կարա ընդդիմությունը ներողություն խնդրի»,- շարունակելով Էդգար Ղազարյանի հետ կապված թեման՝ ասել է ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանը: «Դա էն ռադիկալացման շղթան է, որի մասին խոսում էի. էլ ոնց կարող ես գալ ներողություն խնդրել, որ ձեզնից մեկն ասել ա՝ սրիկա, մի սրիկա ասել ա՝ սրիկա, ու տենց ռադիկալացման շղթան գնում ա»,- հավելել է նա:

***

«Ռադիկալացման շղթան պետք է կոտրել, մենք դա գիտակցում ենք, բայց դուք դա չեք գիտակցում»,- դիմելով «Ուժեղ Հայաստան»-ին՝ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Էն սուբյեկտը, որ ընդեղ նստած ա, փախցրել եք տարել եք էն կողմ, ռազմավարական խորություն եք հաղորդել, ինքը վստահաբար չի գիտակցում, բայց կգիտակցի, խոստանում եմ»,- շարունակեց նա: Դահլիճից հնչեց ընդդիմադիրների արձագանքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էդգար Ղազարյանը փոխել է իր տեղը ԱԺ դահլիճում:

***

«Մի հատ սրիկայի ուղարկում եք ստեղ, գալիս է, մի ամբողջ խմբակցության վիրավորում է, հետո տանում, փափուկ տեղավորում եք ձեր աշխատասենյակում, ընդունում եք, որ սխալ է արել, բայց չեք բարեհաճում գալ, ներողություն խնդրել: Հիմա էլ էդ սրիկային տարել, էն անկյունում նստեցրել եք, մեր աչքից իբրև թե հեռու լինի, որ էդ թեմային ընդհանրապես չանդրադառնաք: Ձեզ թվում է՝ մոռանալո՞ւ ենք»,- ԱԺ-ում հայտարարել է ՔՊ-ական Տարոն Չախոյանը՝ խոսելով «Ուժեղ Հայաստան»-ի ու Էդգար Ղազարյանի մասին:

Ավելի վաղ «սրիկա» բառն էր օգտագործել Ռուբեն Ռուբինյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին