▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնունդդ շնորհավոր XX դարի լավագույն ֆուտբոլիստ

Դիեգո Արմանդո Մարադոնան լույս աշխարհ է եկել 1960 թվականի հոկտեմբերի 30-ին առավոտյանը ժամը 5-ին Բուենոս Այրես նահանգում գտնվող Լանուս քաղաքի Էվիտա պոլիկլինիկայում: Նա ծնվել է դոն Դիեգոյի ընտանիքում: Հայրը եղել է Տրիտումալ ջրաղացում, իսկ մայրը` Դալմա Սալվադորա Ֆրանկոն եղել է տնային տնտեսուհի: Մարադոնան իր ծնողների 5-րդ երեխան էր, սակայն առաջին տղան. Մինչ այդ ընտանիքում լույս աշխարհ էին եկել աշխարհի ապագա լավագույն ֆուտբոլիստներից մեկի 4 քույրերը` Ռիտան, Անան, Էլզան և Մարիան: Ավելի ուշ Դալմա Սալվադորան ասել է. «Ես նրան ավելի հեշտ ունեցա: Շաբաթ օրն ինձ հիանալի էի զգում, գիշերը ինձ տեղափոխեցին հիվանդանոց, նա շատ հեշտ ծնվեց: Այդ պահին ես մի բանի մասին էի աղոթում, որ նա առողջ ծնվի և լավ մարդ դառնա: Այդ ամենը, ինչպես երևում է, բարեբախտաբար իրականություն դարձավ»: 1976 թվականի հոկտեմբերի 20-ին Մարադոնան իր 16 ամյակը տոնելուց 10 օր առաջ իր նորամուտը նշեց «Արգենտինիոս Խունիորսի» հիմանակն կազմում` խաղադաշտ դուրս գալով մեջքին 16 համարը և անցակցնելով դաշտում 10 րոպե: Չնայած դաշտում կարճ ժամանակ անցկացնելուն և նրան, որ իր թիմը պարտվեց, երիտասարդը կարողացավ մի քանի փայլուն անցումներ կատարել և դառնալ գոլային փոխանցման հեղինակ, որից հետո հակառակորդ թիմի գլխավոր մարզիչը կարգադրեց իր պաշտպաններից մեկին անձամբ հսկել 16-ամյա տաղանդին: Այդ օրը` ավելի ուշ արգենտինացին ասաց. «Այսօր ես ձեռքով դիպա երկնքին»: Համաշխարհային ֆուտբոլի լեգենդը հանդես է եկել «Արգենտինոս Խունիորսում», «Բոկա Խունիորսում», «Բարսելոնայում», «Նապոլիում», «Սևիլիայում» և «Նյուլզ Օլդ Բոյսում»: Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 91 խաղ, դարձել 34 գոլի հեղինակ:

Նա 1986 թվականի աշխարհի չեմպիոն է, 1990 թվականի փոխչեմպիոն: Մասնակցել է Աշխարհի 4 առաջնության: 1979 թվականին դարձել է Աշխարհի երիտասարդական հավաքականների առաջնության չեմպիոն: Դարձել է 1986 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլսիտ: 1979 և 1980 թվականներին Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել: Երկու անգամ ընդգրկվել է Աշխարհի առաջնությունների խորհրդանշական հավաքականներում: Արգենտինայի չեմպիոն է հռչակվել «Բոկա Խունիորսի» կազմում: Երկու անգամ հռչակվել է Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» կազմում: FIFA-ի պաշտոնական կայքի հարցումների արդյուքնում Մարադոնան ճանաչվել է XX դարի լավագույն ֆուտբոլիստ` ստանալով ձայների 53,6 տոկոսը: FIFA-ի ֆուտբոլային Հանձնաժողովի վարկածով Մարադոնան XX դարի 3-րդ լավագույնն է: MFFIIS-ի վարկածով 5-րդն է, World Soccer-ի, France Football-ի, Guerin Sportivo-ի, Placar-ի վարկածով 2-րդն է, The Times-ի վակածով Աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստն է: Նա ընդգրկված է FIFA-100 –ի մեջ: Մարադոնայի մարզական կարիերան կործանվեց թմրանյութերից կախվածության պատճառով, որի արդյունքում նա որակազրկվեց որոշ ժամանկով: Բացի այդ, նա մասնակից է եղել մի քանի դատական գործերի: Նա 1991 թվականին երկու տարի ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտվել կոկաին պահելու համար, 1999 թվականին ազատազրկաման է դատապարտվել 1994 թվականին լրագրողների վրա պնեվմատիկ զենքից կրակելու համար:

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա աշխատել է որպես հեռուստամեկնաբան` Արգենտինայի և Իտալիայի հեռուստատեսություններում: 2005 թվականի հունիսից մինչև 2006 թվականի օգոստոսը «Բոկա Խունիորսի» ֆուտբոլային հանձնաժողովի փոխնախագահ է եղել: Նկարահանվել է մի քանի ֆիլմերում: 2008 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հուլիսը Մարադոնան եղել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ և հասել է մինչև 1/4 եզրափակիչ Աշխարհի 2010 թվականի առաջնությունում: 2012 թվականի հունվարի 14-ին նա հոսպիտալացվել է երիկամային հիվանդության պատճառով, հաջորդ օրը նրան վիրահատել են: 2012 թվականի փետրվարին Դիեգոն հայտարարեց, որ իր հայրենիք Արգենտինայում հանդիսանում է պերսոնա նոն գրատա, քանի որ չի աջակցել երկրի սպորտային չինովնիկներին: 2012 թվականի հուլիսի 11-ին «Ալ Վասլի» ղեկավարությունը որոշում կայացրեց հեռացնել Մարադոնային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: 1988 թվականի ապրիլի 2-ին ծնվում է Մարադոնայի և նրա ընկերուհու` Կլաուդիայի դուստրը, ում անվանում են Դալմա Ներեյա` Մարադոնայի մայրիկի անունով: Չնայած այն բանին, որ նրանք պաշտոնապես ամուսնացած չեն եղել, իրար որպես ամուսիններ են ընդունել: 1989 թվականի մայիսի 16-ին լույս աշխարհ է գալիս Մարադոնայի երկրարդ դուստրը, ում անվանում են Ջանինա Դինորա:

Մարադոնան Կլաուդիայի հետ ամուսնացավ 1989 թվականի նոյեմբերի 7-ին Բուենոս Այրեսում: Արարողությունը տեղի է ունեցել Լունա Պարկ մարզադաշտում 1500 մարդու ներկայությամբ: Այդ արարողության վրա ծախսվել է 2 մլն դոլար. «Կլաուդիան շատ երկար էր սպասում սրան, ես չէի կարող չուրախացնել նրան»: 2003-ի մարտի 7-ին Կլաուդիան ամուսնալուծության հայտ է ներկայացնում, քանի որ Մարադոնան հեռացել էր տնից 1998 թվականից: Չնայած բաժանմանը` նրանք պահպանեցին լավ հարաբերություններ, իսկ ավելի ուշ Կլաուդիան դարձավ Մարադոնայի գործակալը: Մարադոնայի դուստր Ջանինա ամուսնացավ մեկ այլ հայտնի ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոյի հետ, իսկ 2009-ի փետրվարի 20-ին ծնվեց նրանց տղան` Բենջամինը: Երկրորդ դուստրը` Դալման նշանված է Արգենտինայի հավաքականի մամուլի խոսնակ Ֆերնանդո Մոլինայի հետ: 2005 թվականից Մարադոնան հանդիպում է ֆիզպատրաստության ուսուցչուհի Վերոնիկա Օխեդայի հետ, ով Մարադոնայի հարազատ շրջանից է: Նրանք հանդիպել են 2005 թվականի փետրվարի 13-ին Մարադոնայի զարմիկի ամուսնության օրը: Վերոնիկան երկու անգամ հղի է եղել Մարադոնայից, սակայն ցավոք սրտի երկու անգամն էլ երեխան լույս աշխարհ չի եկել:

Գոռ Գևորգյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին