▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնողներ, նա ձեր վրա վաճառում է ձեր ցավը. Նաիրա Զոհրաբյան

Նիկոլը ցավն ու վիշտը ամենօրյա ռեժիմով վաճառում է ռազմագերիների ծնողների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում, արդեն պատերազմից հետո Հադրութի շրջանում գերեվարված 62 զինվորներին ներկայացրել է որպես դիվերսանտներ:

Իսկ դա միջազգային իրավունքով նշանակում է, որ Ադրբեջանը նրանց չի համարում ռազմագերիներ և կարող է դատել: Վստահաբար գերեվարվածները Շիրակի մարզի զինվորների հայտնի խումբն է, որոնց ծնողներին նիկոլական իշխանությունը խաբում է աննախադեպ ցինիզմով:

Չի բացառվում, իհարկե, որ մեր գերեվարվածները Ալիևի համար վալյուտա են, որոնց նա պատրաստ կլինի փոխանակել Հայաստանից հերթական տարածքային զիջումների դիմաց: Դա պարզ կլինի ամսի 11-ից հետո, երբ նա կստորագրի հերթական դավաճանության սեւ թուղթը։

Իսկ ամենազարհուրելին գիտե՞ք որն է:

Որ Նիկոլը ցավն ու վիշտը ամենօրյա ռեժիմով վաճառում է ռազմագերիների ծնողների վրա: Վաճառում է` օգտագործելով ծնողների անհուսությունն ու ամեն գնով իրենց որդիներին վերադարձնելու ցանկությունը:

Որևէ անգամ, ո՛չ պատերազմի օրերին ու ո՛չ էլ հիմա, Նիկոլի խոսքում կամ ինքնաարդարացման իր էպիստոլյալ սուբլիմացիաներում չկար ցավ ու ափսոսանք: Չկար զղջում: Չկար կարեկցանք զոհված ամենապայծառ ու գժվելու լավ հազարավոր տղաների համար:

Նա սպանեց մի քանի սերունդ ու շարունակում է ամեն օր սպանել իրենց որդիներին փնտրող ծնողներին:

Ու շարունակում է ծնողների վրա վաճառել իրենց իսկ ցավն ու վիշտը»,– գրել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին