▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները և հաղորդակցության այլ միջոցները դպրոցներում. ԿԳ նախարար

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի բարեկամներ, վերջին օրերին ստանում եմ շատ նամակներ, որում ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները և հաղորդակցության այլ միջոցները դպրոցներում, ինչպես դա արել են Ֆրանսիայում տարրական և միջնակարգ դպրոցում:

 

 

 

 

 

 

 

Նախկինում էլ ուսուցիչները բողոք են հայտնել դասերի ժամանակ աշակերտների կողմից հաղորդակցության միջոցների օգտագործման կապակցությամբ, ինչն ազդում է կրթության որակի վրա: Սակայն Հայաստանում հնարավոր նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ, այդ թվում՝ դպրոցներում:

 

 

 

 

 

 

 

Ինքս կողմ եմ այս տարբերակին, բացառություն կարող է արվել այն դեպքում, երբ հեռախոսների օգտագործումը պարտադիր է կրթական ծրագրով ու նպատակներով:

Կցանկանայի այս գրառման տակ գրել Ձեր կարծիքն այս առաջարկի վերաբերյալ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին