Արդեն տեղեկացրել ենք, որ հղի Սիրուշոն ներկայումս ամուսնու` Լևոն Քոչարյանի հետ միասին ԱՄՆ-ում է գտնվում: Երգչուհին նպատակահարմար էր գտել ծննդաբերել հենց այնտեղ:
Այսօր Newsbook.am-ը տեղեկատվություն է տարածել, որի համաձայն` Սիրուշոյի և Լևոնի առաջնեկը արդեն ծնվել է:
Ի դեպ, ինչպես և կանխատեսում էին, երջանիկ ծնողները տղա երեխա են ունեցել, ով Քոչարյանների ընտանիքում առաջին արու թոռնիկն է: Նշենք, որ այս պահին Սիրուշոյի կողքին է նաև մայրը` Սյուզան Մարգարյանը: