▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Corriere della Sera»-ին տված հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածը հետեւյալ ն էր․․․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հռոմում հարցազրույց տվեցի «Corriere della Sera» թերթին: Հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածը հետեւյալ հարցուպատասխանն էր.

Հարց - Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է: Արդյոք սա խնդի՞ր է մեր երկրի հետ ձեր հարաբերությունների համար:

Պատասխան - Մենք ունենք բավական լավ հարաբերություններ (Իտալիայի հետ) և հուսով ենք, որ դրանք էլ ավելի կբարելավենք: Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի մատակարար է: Այսօր «էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է: Շատ շուտով Իտալիայի և բոլոր երկրների համար էներգիայի հիմնական մատակարարը կլինի արևը: Հետևաբար, մենք պետք է հաշվի առնենք փաստերն ու ապագան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին