Դեռևս մեկ ամիս առաջ` նոյեմբերի սկզբին, երբ սպառողական գների՝ նման կտրուկ վերելք չէր կանխատեսվում, գյուղատնտեսության նախարարության մասնագետներն ու ձու արտադրողները վստահեցնում էին, որ ձուն մինչև Ամանոր չի թանկանալու: Բայց թանկացավ:
Իհարկե թանկացումը այնքան մեծ չափով չէր, որ աչքի զարներ, հատկապես, որ թանկացումներն այնքան շատ են, որ սպառողը չի էլ հասցնում ֆիքսել, թե որ ապրանքը ինչ չափով է թանկացել:
Ինչևէ, պարզվում է, ձվի գինն էապես չթանկացնելով հանդերձ՝ ձու արտադրող ընկերությունները, կամ առնվազն դրանցից մեկը` տվյալ դեպքում «Արզնի» թռչաբուծական ֆաբիկան, որոշել է իր շահույթն ապահովել սպառողներին մոլորեցնելով:
Խանութներում վաճառվող այս ընկերության արտադրության «03» չափի հավկիթները, մեր դիտարկմամբ, ստանդարտ չափերի չեն:
«03» թվանշանով մակնշումը, գործող կարգի համաձայն, նշանակում է, որ այդ հավկիթները պետք է լինեն նույն չափի, ընդ որում` մեծ, այսինքն` 70-75 դրամանոց:
Բայց «Արզնիի» արտադրության «03» չափի հավկիթի անվան տակ վաճառվող 10 հավկիթից շուրջ կեսն իրականում փոքր չափերի են, բայց՝ մեծի գնով:
Հեղինակ:
«Փաստինֆո»
- See more at: http://pastinfo.am/hy/node/57915#sthash.syN34O7a.dpuf
«Փաստինֆո»-ն գրում է. Դեռևս մեկ ամիս առաջ` նոյեմբերի սկզբին, երբ սպառողական գների՝ նման կտրուկ վերելք չէր կանխատեսվում, գյուղատնտեսության նախարարության մասնագետներն ու ձու արտադրողները վստահեցնում էին, որ ձուն մինչև Ամանոր չի թանկանալու: Բայց թանկացավ: